1188 դիտում
17:44 03-12-2020
ԱԻ նախարարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի, ՄԹ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոնի Բրամվելի և ՄԹ դեսպանատան պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության հիմնական գործառույթներն ու խնդիրները՝ կապված հումանիտար օգնության բաշխման, քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի աշխատանքների և ռազմավարական նոր առաջնահերթությունների հետ:
Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական դեսպանության աջակցությամբ այս և նախորդ տարիներին իրականացված ծրագրերի արդյունավետության համար: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱԻՆ հիմնական և պահեստային թիմերի աշխատակիցների համար անգլերեն լեզվի ուսուցման, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների առաջին օգնության հմտությունների կատարելագործման ծրագրերին:
Հյուրերը շեշտել են այդ ծրագրերի հետագա շարունակականությունն ապահովելու դեսպանության պատրաստակամությունը և ներկայացրել փոխգործակցության նոր ուղղություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին