13847 դիտում
16:19 05-12-2020
Սկսեցինք պարտվել, երբ սկսեցինք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ. մենք հայ ենք. Տեր Հովհաննես, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն Ազատության հրապարակում խնդրեց աղոթով սկսել հանրահավաքը: Տերունական աղոթքից հետո հոգևորականն իր ելույթում նշեց. «Այսօր ես շատ տխուր եմ. տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը:
Տխուր եմ նրա համար, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: Կարո՞ղ եք ասել՝ պատճառը ո՞րն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք. հպարտությունը մեծ մեղք է:
Այսօր բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում՝ հպարտ քաղաքացիներ, իսկ մենք, կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում»:
Դիմելով այն մարդկանց, ովքեր ցանկանում են խաղաղ հավաքը կռվի վերածել, նա ասաց. «Սիրելի եղբայրներ, ես գիտեմ, որ եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե այդպիսինները կան, խնդրում եմ՝ վաղը, մյուս օրը հավաքվեք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում»:
Տեսանյութը՝ [url=https://168.am/2020/12/05/1421654.html?fbclid=IwAR0HWQwhh4ZqM8Sc-jdkELJjl7olT_zAQQU2-1kdQLrpe9M27wvMAii8qts]168.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2607 դիտում
11:26 02-02-2021
Պետք չէ «լղոզել»՝ պարտվել է հե՛նց ժողովուրդը, պարտվել ենք մենք, պարտվել եմ ես․ «Առավոտ»
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին