211652_close_icon
views-count17152 դիտում article-date 23:26 15-10-2021

Հուշ-երեկո՝ նվիրված հերոս հայորդիների հիշատակին, որոնց մայրերը միաբերան պնդում էին, որ իրենց որդիները չեն պարտվել․ պարտվել ենք մենք և մեր իշխանությունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արմավիրի և Արարատի մարզերից պատերազմ մեկնած և մարտիրոսված տղաների հիշատակին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումն իրականացվում էր «Հերոսներն անմահ են» ծրագրի շրջանակում, իսկ կազմակերպիչը Մանուշակ Ստեփանյանն էր։

Դահլիճում ծնողները մեկը մյուսին ողջունում և պատմում էին իրենց որդիների հերոսական սխրանքների մասին։

Երեկոյի սկզբում ֆիլմի ցուցադրություն էր, իսկ ընթացքում՝ երաժշտական համարներ։ 

Իր խոսքում Մ․ Ստեփանյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ հրավերը ընդունելու համար ու կարևորեց նմանաբնույթ միջոցառումները, պարզաբանելով, որ մարզերի մեր հերոսների ընտանիքների անդամները կտրված են իրար հետ շփվելու, կիսվելու հնարավորությունից։ Խնդրեց ներկաներին, որ զավակներ ունենան, որ կրկին քոչարի պարեն իրենց որդիների արյունով պատշտպանված Հայաստան և Արցախ աշխարհում։

Ելույթով հանդես եկան նաև հերոս հայորդիների ծնողները, ովքեր ևս մեկ անգամ փաստեցին, որ հերոսները չեն պարտվել, այլ պարտվել ենք մենք և մեր իշխանությունները։
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+

Նմանատիպ նյութեր