211652_close_icon
views-count2918 դիտում article-date 13:34 06-12-2020

Առաջիկայում Բաքվի բռնապետը ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ, որը կարող է խիստ պայթյունավտանգ դառնալ․ Վարդան Ոսկանյան

Չնայած Բաքվի բռնապետը համընդհանուր խանդավառության ֆոնին իր իշխանությունն ամրապնդելու համար ներքաղաքական դաշտում բավական հաջող կապիտալիզացնում է ռազմական հաջողությունները, այսուհանդերձ ակնհայտ է, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման սուբյեկտայնությունը, որքան էլ անհավատալի թվա, իրականում նվազել է։ Այս մասին գրառում է կատարել իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Նույն այդ բռնապետի կողմից Ադրբեջանի իբր ինքնիշխան հռչակվող տարածքում հենց այս պահին փաստացիորեն կան երեք ոչ ադրբեջանական զինված ուժեր՝ հայկական, ռուսական և թուրքական, որոնց գոյության փաստը տարբեր կերպ է մեկնաբանվում ադրբեջանական քարոզչության կողմից, ինչից առկա դրությունը ոչնչով չի փոխվում։ Ուստի առաջիկայում խանդավառ տրամադրությունների անխուսափելի անկումից հետո Բաքվի բռնապետը ստիպված է լինելու առերեսել իրականության հետ, որը կարող է խիստ պայթյունավտանգ դառնալ հատկապես այն դեպքում, երբ ռուս-թուրքական, մեղմ ասած, մրցակցությունը հենց Ադրբեջանի տարածքում սկսի ավելի սրվել»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր