211060 դիտում
16:04 07-12-2020
Արտառոց դեպք Արարատի մարզում․ ամուսնու եղբայրը, դեմքը պաշտանիչ դիմակով փակած, կասկածվում է եղբոր կնոջը բռնաբարելու մեջ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Նշված գյուղի 21-ամյա Ս․Մ․-ն դիմել է Ոստիկանության տարածքային բաժին և հայտնել, որ օրեր առաջ ամուսնու 23-ամյա եղբայրը՝ Տ․Գ․-ն իրենց տանը, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած տարածքային ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանին ու հետաքննիչին Ս․Մ․-ն հայտնել է, որ ինքը չի իմացել, որ իրեն բռնաբարողը ամուսնու եղբայրն է եղել, քանի որ վերջինս դեմքին կրել է պաշտպանիչ դիմակ։
Ոստիկանները տանը հայտնաբերել են դիմակը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Տ․Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
73655 դիտում
10:54 03-12-2017
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 40-ամյա մագլցողը կասկածվում է 30-ամյա կնոջը բռնություն գործադրելով բռնաբարելու մեջ