211652_close_icon
views-count65910 դիտում article-date 14:00 10-05-2016

Առեղծվածային, դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում. 23-ամյա երիտասարդը կասկածվում է տարեց կնոջը խեղդելու, բռնաբարելու և դին այրելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 10-ին, դաժան, որղբերգական ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Թումանյանի տարածաշրջանի Շնող գյուղում տուն է այրվում: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են տեղի հրշեջ-փրկարարները, ովքեր տան ննջարանում հայտնաբերել են կիսաայրված մահճակալ, վրան էլ հայտնաբերվել է տանտիրուհու՝ 56-ամյա Սուսաննա Գալինյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձան՝ կինը մահացել է խեղդամահ լինելու հետևանքով: Գյուղ են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Մինչ տեղում մարզային ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցները գործողություններ էին կատարում, ոստիկանության Թումանյանի բաժնում բաժնի պետ Արամ Ղազարյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ սպանություն և նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Թումանյանի ոստիկանություն են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Մարգարյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է սպանությունը կատարելու, սպանության հետքերը վերացնելու և արդեն մահացած կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և դին այրելու մեջ: Քննիչի որոշմամբ Ա. Մարգարյանը ձերբակալվել է: [b]Սպանված 56-ամյա Սուսաննա Գալինյան[/b] [img]/ups/images/097126100146289213520617.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր