211652_close_icon
views-count17444 դիտում article-date 23:09 07-12-2020

Թե՛ պատերազմի, թե՛ երկրաշարժի հետևանքների հաղթահարման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան. ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյնաը գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, 32 տարի առաջ այս օրը` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի աղետալի երկրաշարժից: Ավերիչ երկրաշարժի զոհ դարձան շուրջ 25.000 մեր հայրենակիցներ, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան անօթևան, շարքից դուրս եկավ հանրապետության արդյունաբերական պոտենցիալի և ենթակառուցվածքների զգալի մասը: Հարգելի՛ հայրենակիցներ, Երկրաշարժից ավելի քանի երեսուն տարի անց, երբ երկրաշարժի վերքերը դեռ չէին հասցրել անգամ սպիանալ՝ Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը նորից հայտնվել է աղետի մեջ: Թշնամու կողմից սանձազերծված աղետալի պատերազմը խլեց մեր լավագույն տղաների՝ Հայրենիքի պաշտպանների կյանքը: Մեր լավագույն հերոս տղաները ընկան հերոսի մահով՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն Հայ ժողովրդի ներկայի ու ապագայի, ինչը պարտավոր է գիտակցել մեզանից յուրաքանչյուրը: Սիրելի՛ հայրենակիցներ, Թե երկրաշարժի, թե պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ՝ անելիքներ դեռ շատ կան: Հարկավոր է հանդարտության և համերաշխության մթնոլորտում, ճիշտ և կշռադատված քայլերով վերջնականապես լուծել բոլոր խնդիրները, որի արդյունքում միայն՝ հնարավոր կլինի մեղմել մեր ժողովրդի ցավը: Խոնարհումս երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին… Խոնհարումս հանուն Հայրենիքի անմահացած մեր տղաների հիշատակին… Խիղճ և խաղաղություն բոլորիս…»։

Նմանատիպ նյութեր