1062 դիտում
13:22 09-12-2020
Ռազմատնտեսական եւ դիվանագիտական ձախողումը, հասարակությանը տարբեր շերտերի բաժանումը համարում ենք ներկայիս կառավարության ձախողման արդյունք․ «Հայկենսատեխնոլոգիա» ՊՈԱԿ
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ի գիտական խորհուրդը (նիստ N 10 առ 07.12.2020 թ.), երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, ձայների մեծամասնությամբ ընդունել է հայտարարություն վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
«Հաշվի առնելով 2018 թ.-ից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող ռազմատնտեսական եւ դիվանագիտական քաղաքականության ձախողումը, մասնավորապես՝ գիտության, կրթության, բժշկության, տնտեսության տարբեր ճյուղերի, բանակաշինության եւ այլ ոլորտներում լրջագույն բացթողումները, ինչպես նաեւ պետական կառավարման տարբեր ոլորտներում կադրային սխալ քաղաքականության իրականացումը եւ պետական առանցքային պաշտոններում կամայական նշանակումները, հասարակությանը տարբեր շերտերի բաժանումը եւ պառակտումը համարում ենք ներկայիս կառավարության ձախողված քաղաքականության արդյունք:
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ըստ որի՝ հայ ժողովուրդը կորցնում է իր պատմական հայրենիքի զգալի մասը, ինչն, ըստ էության, դիվանագիտական պարտության եւ ռազմաքաղաքական իշխանության կողմից վարած անհեռատես քաղաքականության արդյունք է։
Սեփական սխալներն ու թերացումները չընդունելը, մեղքի բաժինը այլոց վրա բարդելը, պատասխանատվությունից խուսափելը հանգեցրեց ներկայիս իրականությանը՝ վտանգելով մեր պետականության վերջին հանգրվանը: Ստեղծված իրավիճակն էլ ավելի է ակնառու դարձրել ոլորտային թերացումները»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը