25572 դիտում
20:32 09-12-2020
Ունեցանք ստի և կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իշխանական աթոռից. Սենոր Հասրաթյան
Անհասցե ուղերձ այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո: Այս մասին ֆեյսբուքյան[url=https://www.facebook.com/people/%D5%8D%D5%A5%D5%B6%D5%B8%D6%80-%D5%80%D5%A1%D5%BD%D6%80%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6/100012180459090] իր էջում [/url]գրառում է կատարել Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Կա մարդու տեսակ, որը հանուն անձնական շահի և փառասիրության պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, անգամ՝ հարազատ ժողովրդի արժանապատվությունն ու Հայրենիքը:
Մարդկության հիշողության մեջ այդպիսիների թիվը շատ չէ... Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները... Նրանց արածով ու թողածով կորցրել է ինչպես մարդկությունը, այնպես էլ առանձին վերցրած ազգեր ու ժողովուրդներ:
Ճակատագրի հեգնանքն այս պարագայում կայանում է նրանում, որ նմանները ծնվել են ժողովրդի ծոցից և ժողովրդի միջոցով հասել ճանաչելիության: Որքան էլ ցավալի, բայցևայնպես այդպիսինն ունեցանք նաև մենք՝ հայերս...
Ունեցանք ստի և կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի և անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Թե որքան կտևի այս աբսուրդի թատրոնը, դժվար է կանխատեսել, բայց որ նմաների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ, իսկ իրենք էլ օրինաչափորեն հայտնվել են պատմության աղբանոցում՝ դա արդեն վաղուց է հայտնի...»,- գրել է Հասրաթյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
676 դիտում
18:31 22-04-2024
Ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու նկատմամբ․ Մայր Աթոռ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից