211652_close_icon
views-count679 դիտում article-date 18:31 22-04-2024

Ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու նկատմամբ․ Մայր Աթոռ

Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

«Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»,-ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր