211652_close_icon

Պատերազմին մասնակցած ուսանողների 1-ին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով կփոխհատուցվի

views-count1759 դիտում article-date 12:59 10-12-2020
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այս նախագծով նշված անձանց համար առաջին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվում է: «Միջոցառման շրջանակում շահառու են հանդիսանում այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել կամ ում ամուսինն է մասնակցել պատերազմին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ովքեր արդեն վճարել են ուսման վարձը, նրանց այդ գումարը կվերադարձվի:

Նմանատիպ նյութեր