211652_close_icon
views-count3051 դիտում article-date 22:24 10-12-2020

Այ հենց նման իրավիճակների համար էր պետք հեղինակազրկել բոլորին և ամեն ինչ. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այ հենց նման իրավիճակների համար էր պետք հեղինակազրկել բոլորին և ամեն ինչ։ Նախ դրանով ստեղծում ես անկառավարելի քաոս, ինչը նման պայմաններում իդեալական է և հետո, չեն լինում այլևս հեղինակություններ, որոնք կկարողանան այդ քաոսի դեմն առնել... Չի կարելի «ժողովուրդն է որոշում» լղոզված, անհասցե, վերացական հասկացության տակ վերացնել որակական տարբերությունները. ուսանողը հաշվի չի առնում գիտնականի կարծիքը, շարքայինը բարձրաստիճան սպայինը, իրեն հավատացյալ համարողը՝ եկեղեցու հայրերին, աշակերտը՝ ուսուցչին, մարզիկը՝ մարզիչին... Լավ, բա էլ պրոֆեսորը, գիտնականը, վաստակաշատ արվեստագետը, հոգևորականը, քաղաքական հսկայական ճանապարհ անցած անձը, պետական գործիչը, Օլիմպիական կամ աշխարհի չեմպիոնը, հարյուրավոր աշխատատեղ ստեղծած բարեխիղճ գործարարը... ինչո՞վ է տարբերվում շարքային քաղաքացուց։ Չէ՞ որ նրանք են ազգերի էլիտան, որակն ապահովողը։ Վերջիվերջո, մարդիկ հսկայական ճանապարհ են անցել, տարիներ շարունակ ջանք դրել դրա համար և պետք է «առավելություն» ունենան դիվանին պառկած ոչինչ չանողից և բոլորին քննադատողից։ Հակառակ դեպքում, նոր սերունդների համար վերանում են նաև օրինակները։ Ու՞մ են ուզելու նմանվել մեր երեխաները, մտածե՞լ ենք։ Թե մի ամբողջ հնագույն ազգ չունի նմանվելու ենթակա գեթ մեկ թեկնածու( Նաև այդ առումով է ստեղծվել ահավոր վտանգավոր վիճակ։ հ.գ. «ժողովուրդ» բառը երբեք այսքան հաճախ չէի լսել... իսկ ահա Ազգի մասին, ցավոք, խոսք չկա»:

Նմանատիպ նյութեր