1184 դիտում
11:17 11-12-2020
Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջաններում, Գյումրիում, Թալինում, Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ նյութեր
2443 դիտում
09:13 23-03-2022
Աշոցքի և Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այս բաժնից
919 դիտում
19:52 18-11-2024
Արգիշտի Քյարամյանն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
583 դիտում
19:40 18-11-2024
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
571 դիտում
19:27 18-11-2024
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը