1403 դիտում
12:35 11-12-2020
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրգործ. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ:
«Արմենպրես»-ն ԱԱԾ էր դիմել պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, և ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են:
ԱԱԾ-ից հայտնեցին հետևյալը. «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»:
ԱԱԾ-ից այլ մանրամասներ չեն կարող հաղորդել՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված:
Նմանատիպ նյութեր
1931 դիտում
14:07 25-08-2022
Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք. ԱԱԾ
26133 դիտում
21:25 15-11-2021
Սյունիքում ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու դեպքով քրեական գործ է հարուցվել
1313 դիտում
13:13 22-04-2014
Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»