2167 դիտում
14:34 11-12-2020
Ուջան համայնքի ղեկավարը և աշխատակազմը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Ուջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համայնքի ղեկավարն ու աշխատակազմը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հայտարարության մեջ ասվում է.
«Նկատի առնելով, որ իր պաշտոնավարության ընթացքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բազմաթիվ սխալներ և սայթաքումներ` արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության կառավարման, պետական շինարարության ասպարեզներում, որ իր անկարող և ապիկար քաղաքականության պատճառով երկիրը կանգնեցրել է պատերազմի և անդառնալի կորուստների առջև, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, մոլորության մեջ պահելով ժողովրդին, փոշիացրել է նրա հավաքական ներուժը, անկազմակերպվածության, ռազմական գործին անգիտակության պատճառով հանգեցրեց մարդկային և տարածական ծանր և անդառնալի կորուստների, որ գաղտնի՝ ժողովրդի և երկրի քաղաքական և հասարակական ուժերի թիկունքում, ստորագրել է ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթուղթը` Ուջան համայնքի ղեկավարը և աշխատակազմը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։
[img]https://st0.shamshyan.com/editor/0164868001607682854904544.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2898 դիտում
14:27 16-12-2020
Ազատան համայնքի բնակիչները փակել են ավտոճանապարհն ու պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Mediaport․
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
763 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են