2882 դիտում
18:14 11-12-2020
Անհետ կորածների որոնման աշխատանքում ընդգրկվել են նաև հարազատներ. այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում
Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությունը հաջողվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջնորդությամբ և ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բանակցությունների միջոցով:
Այժմ յուրաքանչյուր ուղղությամբ երկու ծնող կարող են միանալ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատներին և ռազմական գործողությունների վայրերում և օգնել նրանց», - մանրամասնել է Թադևոսյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում:
«Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1:
Այս պահին չկա ռազմական գործողությունների վայր, որտեղ որոնողափրկարարական աշխատանքները վերջնական ավարտին են հասցվել: Ուստի որոնողական աշխատանքները շարունակվելու են բոլոր տարածքներում։
Իրականացման ընթացքը մեծամասամբ պայմանավորված է այդ ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների համապատասխան բանակցություններով: Նշեմ, որ նոյեմբերի 13-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն:
Առայժմ միայն Շուշիի տարածքում են գտնվել մեկական ողջ մնացած հայ և ադրբեջանցի զինվորներ», - ասաց Հունան Թադևոսյանը:
Նմանատիպ նյութեր
871 դիտում
12:51 14-02-2024
Բաքուն անհետ կորածների որոնման հարցում Երևանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված