211652_close_icon
views-count29394 դիտում article-date 19:27 12-12-2020

Էդիկ Բաղդասարյան. Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի եւ Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք: Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»,-գրել է Էդիկ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր Հադրութի՝ հայկական զինուժի վերահսկողության ներքո գտնվող 2 գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման մասին, իսկ Տելեգրամի Mediaport ալիքը նշում է, որ Հին Թաղլարն արդեն գրավված է, իսկ Խծաբերդի համար մարտեր են ընթանում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր