1820 դիտում
17:00 13-12-2020
Մինչև հաջորդ ամառ ԱՄՆ-ում բոլոր ցանկացողները կորոնավիրուսի դեմ պատվաստում կստանան
Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտոնագիր տրվեց կովիդ հիվանդության դեմ Pfizer դեղագործական ընկերության ստեղծած պատվաստանյութին: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումներն այստեղ կսկսվեն մի քանի օրից, երկիր, որտեղ այս հիվանդությանը զոհ է գնացել ավելի քան 295 հազար մարդ, գրում է [url=https://https://www.amerikayidzayn.com/a/5697112.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութը փորձարկումների վերջին փուլում ցույց է տվել 95%-ի արդյունավետություն: Ըստ ընկերության ղեկավարների, այս պատվաստանյութը նախատեսված է 16 եւ բարձր տարիք ունեցող անձանց համար:
Պատվաստանյութի առաջին մոտավորապես 3 միլիոն չափաբաժինները կհատկացվեն առողջապահության բնագավառի աշխատակիցներին եւ երկարաժամկետ խնամքի կենտրոններում գտնվող տարեց անձանց պատվաստումների ենթարկելու համար:
BioNTech-ի գործադիր տնօրեն Ուգուր Սահինն ասել է, թե պատվաստանյութը կօգնի փրկել մարդկային կյանքեր ու զարկ կտա բնականոն կյանքին վերադառնալու ջանքերին:
Կառավարությունը ծրագրում է արագացնել մարդկանց պատվաստման ենթարկելու գործընթացը եւ սպասում է նաեւ Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը հաստատելուն:
Pfizer-ին արտոնագրեր են հանձնվել նաեւ Մեքսիկայում, Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայում:
Ինչպես մասնագետներն են ասում, ի տարբերություն Pfizer-ի ստեղծած պատվաստանյութի, Moderna-ի պատվաստանյութը չունի մինուս 70 աստիճան ցրտի պայմաններում պահեստավորելու անհրաժեշտություն:
ԱՄՆ-ի կառավարությունը վստահ է, որ մինչեւ 2021 թվականի կեսը այստեղ կլինի երկրի 330 միլիոն ազգաբնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ:
Նմանատիպ նյութեր
2173 դիտում
10:17 05-07-2021
Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 88.164 պատվաստում
1417 դիտում
14:00 12-07-2021
Հայաստանում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 108 107 պատվաստում
Այս բաժնից
1324 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1177 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1159 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո