2776 դիտում
14:30 13-12-2020
Այս մղձավանջից դուրս գալու ենք, իսկ մոլագարի դավաճանությունը ոչ մի ճիգով և ոչ մի ջանքով չի ջնջվելու. Լիլիթ Գալստյան
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ԵՐԲ ԱՌԱՋՆՈՐԴԴ Է ՈՉՆՉԱՏԵՍԻԼ
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի կազմաքանդված պետական ինստիտուտները:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի փոշիացող կրթական համակարգը:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի ուժային կառույցների վարկը, որոնք մոլագարի ձեռքին քսանչորսժամյա խամաճիկի են վերածվել:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի բանակի ոգին, որը դարձել է մոլագարի քավության նոխազը:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի դիվանագիտության հեղինակությունը, որ մոլագարի հայտարարած զրոյական կետից այդպես էլ տեղից չի շարժվում:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի բացակա մշակութային կյանքը, որ այդպես էլ պատանդ մնաց մակունցի տիրույթներում:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի կաթվածահար տնտեսությունը, որ այդպես էլ չձևակերպվեց մոլագարի պատկերացումներում:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի խաթարված ներքին մթնոլորտը, ուր ուր- որ է օդը կճայթի մոլագարի սերմանած ներքին թշնամանքից:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու մոլագարի թողած Հայաստանի անտեր սահմանները, որ թուրքն է գծում:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի քաղաքացու իրական հպարտությունը, երբ նրանց մի մասը մոլագարի քարոզչության արդյունքում դեռ հավատում է, որ հաղթել ենք, մի մասն էլ՝ ուրախ. որ «ի վերջո ազատվել է դժգույն ու դժբախտ Արցախից»:
Դուք պատկերացնու՞մ եք, թե այս մղձավանջից հետո ինչ ահռելի ջանքեր են հարկավոր՝ վերականգնելու Հայաստանի ազգաբնակչության հոգեկան առողջությունը, որ քայքայվեց այս մոլագարի ձեռքին:
Այս մղձավանջից դուրս գալու ենք, իսկ մոլագարի ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ոչ մի ճիգով և ոչ մի ջանքով չի ջնջվելու»:
Նմանատիպ նյութեր
1993 դիտում
21:06 06-06-2019
Ցնցումների, արկածախնդրության այս ընթացքը ինձ խորապես անհանգստացնում է․ Լիլիթ Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armdaily.am
1976 դիտում
15:03 06-07-2019
Ովքեր և ինչպես են գծում մեր ուր գնալու քարտեզը կամ ինչպես ենք նահանջում միջազգային հարթակներում. Լիլիթ Գալստյան
Այս բաժնից
778 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին