211652_close_icon
views-count2420 դիտում article-date 23:56 13-12-2020

Արշալույս Մղդեսյան. Պարտությունը որբ է, ոչ մի հստակ պատասխանատու ու պատասխանատվության ենթարկված

Լրագրող Արշալույս Մղդեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի 75 տոկոսը կորցրինք, "Արցախը Հայաստան է և վերջ" ընդհանուր տարածքի 25 տոկոսը։ Պարտությունը որբ է, ոչ մի հստակ պատասխանատու ու պատասխանատվության ենթարկված։ Ոչ մի ինքնասպանություն ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական ղեկավարության շրջանում։ Սպայի պատիվ, "պատիվ ունեմ"֊ներ խաղաղության շրջանում որքան ուզես։ Քաղաքական դաշտն անդաստան է դառել, լիքը մեղադրանք ու ֆեյսբուքյան, տեղեկատվական տեռոռ, գեներալներն իրար են մեղադրում մամուլի միջոցով։ Երեսուն տարեկան մարդը հասուն է համարվում, երեսուն տարեկան պետությունում մանկամտությունն է տիրում։ Չտեսա մի դեպք, որ հավաքվեն, խելք խելքի տան, խոսեն երկրից, ոչ թե միմյանցից, խոսեն խնդիրները լուծելուց։ Էսօր թուրքն ու ռուսն են բանակցում Արցախի գյուղերի հարցով։ Մենք զրո ենք։ Չե՞ք հավատում, հարցրեք վարչապետի մամուլի ծառայությանը, որ ասում է Արցախում եղած֊չեղածի համար առաջին հերթին պետք է Մուրադովն անհնագստանա։ Մենք կամ խելքներս գլուխներս ենք հավաքում, մեր գլուխները հանում ենք քամակից ու սկսում հազարամյա կուտակած համահայկական նշանակության քաքից գլուխ հանել, կամ վերջնականապես կործանվում ենք։ Կամ պետություն ենք, տարածաշրջանային բռոնիպոեզդ, որ հարևանների հետ ուղիղ է խոսում, չի վախենում կամ ուղղակի տարածք, որին թուլափայ մի քանի միլիարդ էլ փող կտան, կասեն սպասարկի էս կամ էն պետության շահը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր