1621 դիտում
11:16 14-12-2020
Հունաստանից Հայաստան հումանիտար օգնությամբ ինքնաթիռ է ժամանել
Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» եւ Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաեւ Հունաստանի կառավարության եւ Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Հայաստան ուղարկվեց հումանիտար օգնություն, որը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ եւ բժշկական նշանակության պարագաներ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Ինքնաթիռը Հայաստան ժամանեց Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության եւ զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։
Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորեցին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը եւ Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով...
Posted by ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia on 2020 թ. դեկտեմբերի 13, կիրակի
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
19:49 09-01-2021
Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը
17548 դիտում
17:50 31-05-2020
Հունաստանից Հայաստան ժամանած քաղաքացիները չեն կարողանում մեկնել Հունաստան՝ իրենց ընտանիքների մոտ
4601 դիտում
14:37 07-10-2016
Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյունը ժամանել է Հալեպ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
916 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1129 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
859 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը