51581 դիտում
13:18 14-12-2020
Արտակարգ դեպք Երևանում․ Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու՝ ծառից կախված դի
Այսօր, դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։
Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ա․-ն էր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում գրված է եղել, որ իր կատարած այս քայլի մեջ որևէ մեկին չմեղադրեն։
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: