211652_close_icon
views-count60813 դիտում article-date 11:59 26-04-2015

Արտակարգ և ողբերգական դեպք Երևանում. Մաշտոցի և Դավիթաշենի ոստիկանները այգում հայտնաբերել են ծառից կախված 58-ամյա տղամարդու դին. բուժակը հրաժարվեց տեղափոխել դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշեն բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի Աղաբաբյան թիվ 23/1 հասցեի այգում ծառից կախված տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արտաշես Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքնոււթյուններ: Ոստիկանները հայտնաբերել են նշված այգում ծառից կախված 58-ամյա Մ. Վ.-ի դին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ էր և հաշվառված է եղել Քասախ սթրես-կենտրոնում: *** 12:45 Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ նշված վայր ժամանեց դի տեղափոխող բրիգադը, սակայն երիտասարդ «լավ տղա» բուժակը հրաժարվեց իր գործողություններից, ինչից հետո քաղաքացիներն ու ոստիկանության աշխատակիցները դի տեղափոխող մեքենայի վարորդի հետ տեղափոխեցին դին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր