211652_close_icon
views-count3634 դիտում article-date 23:20 14-12-2020

Արարատ Միրզոյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը քննարկել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները: Երկուստեք կարեւորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար:

Նմանատիպ նյութեր