1004 դիտում
16:27 15-12-2020
Անհրաժեշտ է իրականացնել երեք քայլ. «Ալյանս» կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրում
«Ալյանս» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ժողովուրդների առաջ կանգնած կենսական նշանակության առաջնային խնդիրների շարքում են շատ արագ, կարճ ժամանակի ընթացքում լիարժեք անվտանգության և պատերազմի բացառման երաշխիքների ապահովումն ու մարդկանց մահերի և արյունահեղության բացառումը, կայուն և մեր շահերից բխող բանակցային գործընթացի վերսկսումը, համավարակի հետևանքով ճգնաժամային, իսկ պատերազմի արդյունքում աղետալի մակարդակի հասած սոցիալ-տնտեսական վիճակի չեզոքացումն ու ապագայում սպասվող «մեծ սովի» կանխումը և սեղմ ժամկետներում՝ մինչև երեք տարի, տնտեսության վերականգնումն ու էական զարգացումը, ինչպես նաև բնակչության համար ծավալուն սոցիալական փաթեթի ներդրումը և, իհարկե, հասարակության բարոյական, հավասարակշիռ, հոգևոր կայուն վիճակի վերականգնումը՝ «Ալյանս» կուսակցությունը անհրաժեշտ է համարում իրականացնել երեք քայլ.
1. գործող կառավարության հրաժարական,
2. արտահերթ համապետական ընտրություններ (նոր իշխանության ձևավորմամբ)
3. այնպիսի իշխանության ձևավորում, որն անհապաղ՝ առաջին իսկ օրերից կսկսի բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ նոր ձևաչափի միութենական միավորման ձևավորման շուրջ և կհանդիսանա այդ գործընթացի նախաձեռնողներից մեկը։
Այս և այլ նպատակների շուրջ գործողությունների ծրագրի հաստատման նպատակով ս.թ. դեկտեմբերի 26-ին հրավիրվել է Ալյանսի արտահերթ համագումար»:
Նմանատիպ նյութեր
1928 դիտում
20:38 18-03-2021
«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին
1070 դիտում
12:11 29-10-2022
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում․ ՈՒՂԻՂ
856 դիտում
09:02 24-05-2024
«Համահայկական ճակատ» կուսակցությունը կրկին հիմնադիր համագումար կանցկացնի․ ի՞նչն է պատճառը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը