211652_close_icon
views-count1780 դիտում article-date 17:36 15-12-2020

13 համայնքում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները․ ներդրվել է ավելի քան 544 միլիոն դրամ. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինասավորմամբ իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկել են Արմավիրի մարզի «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի որոշ համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքները։ Ներկայում «Արմավիր» ՋՕԸ-ն միավորում է՝ համանուն, ինչպես նաև «Արաքս» ու «Մերձափնյա» ՋՕԸ-ների սպասարկման տիրույթները։ Նախատեսվում է կառուցել բաժանարարներ՝ ընդհանուր 21633 մետր երկարությամբ, որոնցով էականորեն կբարելավի 13 համայնքի 8158 ջրօգտագործողների պատկանող՝ 3200,2 հեկտար հողերի ոռոգումը։ Մասնավորապես, նախկին «Արաքս» ՋՕԸ-ի տարածքում վերականգնվող հատվածների երկարությունը կազմում է 4485 մետր։ Փաստացի ոռոգվող՝ 515 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա ՝ 347 հետկար, տնտեսվող ոռոգման ջուրի ծավալը կկազմի 2357,7 հազար խորանարդ մետր , կտնտեսվի ՝ 56,3 հազ կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Նախկին «Արմավիր» ՋՕԸ –ի սպասարկման տարածքում վերականգնված հատվածների երկարությունը կկազմի 16204 մետր։ Փաստացի ոռոգվող 1255 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա 933,7 հեկտար, տնտեսվող ոռոգման ջուրը՝ 7309,6 հազար խորանարդ մետր է, տնտեսվող էլեկտրաէներգիան կկազմի 637,8 հազ․ կվտ/ժ։ Մինչ ջրօգտագործողների ընկերությունների խոշորացումը գոյություն ունեցած «Մերձափնյա» ՋՕԸ-ում վերականգնվող հատվածների երկարությունը կկազմի 944 մետր։ Փաստացի ոռոգվող 112 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա 37,5 հա, տնտեսվող ոռոգման ջուրը՝ 256,395 հազար խորանարդ մետր է, տնտեսվող էլեկտրաէներգիան՝ 12,858 հազ․ կվտ/ժ։ Աշխատանքներն իրականացնելու համար ներդրվել է 544 միլիոն 252 հազար դրամ։ Շահառու են հանդիսանում Արմավիրի մարզի Գետաշեն, Բերքաշատ, Լենուղի, Հացիկ, Խանջյան, Լուկաշին, Մրգաշատ, Նորավան, Նորապատ, Այգավան, Արմավիր, Եղեգնուտ, Արազափ համայնքները, որոնցում աշխատանքների ավարտից հետո սպասվում է գյուղատնտեսության ոլորտի ակտիվացում։ [b]ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր