2000 դիտում
15:08 16-12-2020
Եվրամիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ. Լավրով
Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Եվրամիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է [url=https://ria.ru/20201216/evrosoyuz-1589471328.html]ria.ru[/url]-ն:
«Մենք անդրադարձել ենք ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների իրավիճակին: Մեր գնահատականն ակնհայտ է. բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Եվրամիությունը որպես կառույց պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ հարաբերություններ ունենալ», -ասել է Լավրովը Զագրեբում Խորվաթիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ դա ամենևին չի խանգարում Ռուսաստանին զարգացնել «լավ, արդյունավետ, հավասար հարաբերություններ խորվաթ գործընկերների և բարեկամներ հետ»:
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
13:22 25-07-2014
Ես բոլոր նախկին մարզպետերի հետ ունեմ նորմալ մարդկային հարաբերություններ․ Սյունիքի մարզպետ. Lurer.com
Այս բաժնից
1324 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1177 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1159 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո