211652_close_icon
views-count39686 դիտում article-date 15:25 16-12-2020

Ապարանի Ճանշինի անգործության հետևանքով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել․ Nissan-ը 80 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։40-ի Ստեփանավան քաղաքի բնակիչ Արթուր Ա․-ն իր վարած Nissan X-Trail մակնիշի 11 CC 711 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով, հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի օգնությամբ այն դուրս են բերել երթևեկելի գոտի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։ Փաստի առթիվ Վ․ Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհը ձյան շերտից չմաքրելն է եղել, և վարորդը, մնալով սահքի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել է ձորում։ Իսկ տեղի Ճանշինը հերթական անգամ ավելի շատ զբաղված է ջուր ծեծելով, քան ժողովրդի մատից փուշ հանելով։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր