211652_close_icon
views-count31447 դիտում article-date 21:18 16-10-2016

Վայքի «Ճանշինի» մեղքով հերթական վթարն է տեղի ունեցել․ քննիչը BMW-ով 30 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան քաղաքի Ծերեթելի փողոցի բնակիչ, 25-ամյա Արմեն Օրդակյանը իր վարած BMW X3 մակնիշի 22 LT 782 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի- Երևան ավտոճանապարհի 166 կմ հատվածում, Սարավանի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Օրդակյանն ու նրա ուղևոր Երևան քաղաքի ֆուչիկի փողոցի բնակիչ 38-ամյա Արևիկ խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս պահին նրանք հետազոտվում են։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, վարչության պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Գ․Շամշյանը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, քանի որ Վայքի «Ճանշինի» անպատասխանատու ղեկավարության կողմից նշված հատվածում՝ շրջադարձային ուղղության ճանապարհային նշանը բացակայում է և վտանգավոր այդ հատվածում չկա երկաթբետոնե արգելապատնեշներ, ինչի պատճառով էլ ամեն շաբաթ վթարների պակաս չի զգացվում։ Մի քանի վթարներ էլ ողբերգական են եղել։ Հուսով ենք, որ այս դեպքից հետո Վայքի «մեծն Ճանշինականները» կձեռնարկեն անհրաժեշտ գործողությունները և կտեղադրեն զգուշացվող ցուցանակներ և երկաթբետոնե արգելապատնեշներ։ Այդ ամենը պետք է կատարվի շուտ, քանի որ առաջիկայում եղանակները ցրտելու են, իսկ այդ հատվածում ձյան պակաս չկա։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Ա․Օրդակյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում՝ որպես քննիչ։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր