211652_close_icon
views-count11536 դիտում article-date 15:34 16-12-2020

Հին Թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ մարտական գործողություններին չեմ մասնակցել, բայց աջակցել եմ. Դանիել Իոաննիսյան․ 168.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ վերջին 2,5 տարում բազմաթիվ ժողովրդավարական բարեփոխումներ ընթացել են սխալ, ոչ պատշաճ, դանդաղ, ինչը որևէ մեկի համար նորություն չէ։ Գրում է [url=https://168.am/2020/12/16/1429487.html?fbclid=IwAR3eFMfg2ce0eLejxlXUgMbHe5Q_yFMbfGx54y-uP2tSKSA-lbSrgucJmZ4]168.am[/url]-ը։ Ըստ նրա, դատական համակարգում ևս նույն իրավիճակն է. «Այդ համակարգում պետք է լիներ վեթինգ, համակարգը «խելքի» բերվեր, սակայն բարեփոխումը նորմալ չի իրականացվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։ Անդրադառնալով Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տեղի ունեցող իրադարձություններին, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այդ Խծաբերդի ուղղությունն իր համար ինչ-որ առումով հարազատ, ծանոթ ուղղություն է։ «Այդ ուղղությամբ մեր հաջողություններին հոկտեմբեր-նոյմեբեր ամիսներին… բնավ չեմ ուզում ասել, որ մասնակցել եմ, բայց ինչ-որ փոքրիկ լումա ունեցել եմ, և ինձ Հին Թաղերի ու Խծաբերդի ուղղությունը շատ հարազատ է։ Էական չէ, թե ես ինչ մասնակցություն եմ ունեցել, բայց դրա հետ կապված տարբեր հրապարակումներ են եղել, մարտական գործողություններին չեմ մասնակցել, բայց աջակցել եմ, նկատի ունեմ՝ ինձ հարազատ ուղղություն է, և ես այդ ուղղությունից բավականին տեղյակ եմ։ Անձամբ ճանաչում եմ շատերին, որ այդ ուղղությունը ղեկավարել են, որովհետև դա միակ ուղղությունն էր, որտեղ մենք կարողացել ենք ադրբեջանցիների վերցրած գյուղերը հետ վերցնել՝ Խծաբերդն ու Հին Թաղերը։ Հիմա այդ գյուղերը չունենք, բայց պատերազմի ժամանակ այդ ուղղությամբ ունեցել ենք հաջողություններ։ Ես ինչու սա ասացի, տեղեկությունը, որ 100-ից ավելի գերիներ կան, այդ տեղեկությունը հակասում է իմ ունեցած տեղեկությանը, որովհետև այն, ինչ ես գիտեմ, դա…»,- շեշտեց նա, հավելելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ գերիների թիվն ավելի քիչ է, և շրջանառվող կադրերը, որտեղ հայ զինվորներն անցնում են ադրբեջանցիների մոտով, իրենք ոչ թե հանձնվում են, այլ մի քիչ այլ բան է տեղի ունենում։ «Ճիշտ հասկանանք, իմ ունեցած տեղեկությունը պաշտոնական չէ, բայց ըստ դրա, գերիների թիվը փոքր է։ Ժողովուրդ ջան, դեռ պատերազմը չի ավարտվել»,- ասաց նա։ Մանրամասն՝ [url=https://168.am/2020/12/16/1429487.html?fbclid=IwAR3eFMfg2ce0eLejxlXUgMbHe5Q_yFMbfGx54y-uP2tSKSA-lbSrgucJmZ4]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր