211652_close_icon
views-count3712 դիտում article-date 20:18 16-12-2020

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովստին, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ, համապատասխան նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որն իրականցվել է ռուս խաղաղապահների և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Կարող եմ իմ կողմից հավելել միայն այն, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է»,- ասել է Զախարովան: Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

Նմանատիպ նյութեր