211652_close_icon
views-count8477 դիտում article-date 17:56 15-12-2020

Մոտ օրերի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման երկրորդ փուլի իրականացումը

Մոտ օրերի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման երկրորդ փուլի իրականացումը: [url=https://armenpress.am/arm/news/1037902/?fbclid=IwAR3Q1oEF-sBf3xj5neFfmeYiibZDHu5Q1eGtTg0MVz6J764xzDqaSz8mvFA]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: «Շատ խիստ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլը նախատեսվում է: Դա անգամ օրերի հարց է: Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը Ադրբեջանը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք կասկածներ ունենք, որ կարող է այդ թվից ավելի գերի լինել»,- ասաց Բաղդասարյանը: Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հայ գերիներ։

Նմանատիպ նյութեր