211652_close_icon
views-count133457 դիտում article-date 21:01 16-12-2020

Երևանում զինվորական համազգեստով մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված Քննչական կոմիտեի պաշտոնյան պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում. կասկածյալների մեջ է «Նիկոլի շիշ բռնող»-ի պաշտոնյա փեսան

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փատով: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մի խումբ անձինք, ովքեր եղել են զինվորական համազգեստով, անհիմն վիճաբանել և ծեծի են ենթարկել Երևանի բնակիչ, 34-ամյա Վլադիմիր Ասատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սարալանջի փողոցում և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 37-ամյա Էդվարդ Գրիգորյանին, Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի բնակիչ, 24-ամյա Համլետ Մուրադյանին, Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա Տիգրան Ավանեսյանին և Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակիչ, 45-ամյա Ներսես Մանուկյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ ծեծկռտուքին մասնակցություն են ունեցել նաև այսօր[url=https://hraparak.am/post/84df49e97a14bfff031489fb7df690dc?fbclid=IwAR1y0p5jyrnZ4YEP5kTrKeZRlQ_PEqjz3riWiOXoTr_dTe_n3S4SSBeenGM] «Hraparak.am»-ում հրապարակված[/url] լուրի մեջ նշված մի քանի անձինք, այդ թվում՝ Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր, ժողովրդին հայտնի «Նիկոլի շիշ բռնող» Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինը՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետի տեղակալ Արթուր Շատվորյանը, ում մինչև այս պահը ոստիկանները չեն հայտնաբերել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Վ. Ասատրյանը, ով աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, ավտոմեքենայի հետ խնդիր է ունեցել և, երբ փորձել է այն տեղափոխել երթևեկելի գոտուց անվտանգ վայր, զինվորական համազգեստավոր «կտրիչ տղերքին» դա դուր չի եկել, ինչն էլ ավարտվել է ծեծկռտուքով: Ի դեպ՝ Վ. Ասատրյանը պատերազմի ամենաթեժ օրերին մեծ թվով քննիչների հետ եղել է առաջնագծում ոչ միայն պաշտպանելով հայրենիքը, այլև իր գործընկերների հետ մի քանի կիլոմետրանոց խրամատներ են փորել ու նա ռազմաճակատ մեկնելուց առաջ ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, սակայն հայրենիքի հանդեպ պարտքի բարձր զգացումով մեկնել է ռազմաճակատ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ [url=https://hraparak.am/post/84df49e97a14bfff031489fb7df690dc?fbclid=IwAR1y0p5jyrnZ4YEP5kTrKeZRlQ_PEqjz3riWiOXoTr_dTe_n3S4SSBeenGM]«Hraparak.am»[/url]-ից

Նմանատիպ նյութեր