211652_close_icon
views-count1225 դիտում article-date 23:40 17-12-2020

Իսպանիայի 36-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

[url=https://yerevan.today/all/politics/72174/kasteyony-valensiayi-marzi-shrdjkentron-e,-ory-nshanakoum-e,-or-marzi-ereq-shrdjkentronnery%D5%9D-valensian,-alikanten-ev-kasteyony-chanachel-en-hayoc-ceghaspanoutyouny?fbclid=IwAR3FcmdOEAZYxDfnuSKhDhDPp7qaet8A8q_xT8xacU_6X0Li7aJuXbQYd20]Yerevan.today[/url]-ը գրում է. Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունը, հորդորում երկրի կենտրոնական իշխանությանը, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Թուրքիայի կառավարությանը հետևել իր քայլին։ Նշենք, որ Կաստեյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն և Կաստեյոնը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նաև հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, ցեղասպանությունը ճանաչած 36 քաղաքներից 11_ը շրջկենտրոններ են, որոնցից են՝ Մալագան, Սան Սեբաստիանը, Մերիդան, Բուրգոսը, Սորիան, Սաբադելը, Ալիկանտեն կամ հենց նույն Կաստեյոնը։ Նաև հավելենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի 5 մարզեր՝ Բասկոնիան, Կատալոնիան, Բալեարյան կղզիները, Նավառան և Արագոնը։ Ներկայումս աշխատանքներ է տարվում Վալենսիայի խորհրդարանի կողմից ճանաչման համար։ Միջնորդագիրը քաղաքապետարանին է ներկայացրել Կաստեյոնում Արարատ Հայկական միության ներկայացուցիչ Նաիրա Սաֆարյանը։ Միջնորդագրի հիման վրա կազմված բանաձևի տակ ստորագրել են 5 կուսակցություններ՝ Սոցիալիստական (PSOE), Քաղաքացիական (Ciudadanos) Կոմպրոմիս (Compromís), Պոդեմոս (Podemos) և Ձախ միություն (Izquierda Unida), որին կողմ են քվեարկել նաև Ժողովրդական (PP) և ՎՈՔՍ (VOX) կուսակցությունները։

Նմանատիպ նյութեր