211652_close_icon
views-count1223 դիտում article-date 14:18 18-12-2020

ԱՊՀ խորհուրդը տեղեկացված է գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ. Մանե Գևորգյան

Անկախ պետությունների համագործակցության անդամներ-երկրներն ու խորհուրդը տեղեկացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ: [url=https://armenpress.am/arm/news/1038246.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «ԱՊՀ պետություններն ու խորհուրդը տեղեկացված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ԱՊՀ պետությունների ղեկավարների և խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթերը»,- ասաց Գևորգյանը: Դեկտեմբերի 18-ին առցանց ձևաչափով ընթանում է Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահը: Դեկտեմբերի 16-ին մահացել է ՀՀ վարչապետի հայրը՝ Վովա Փաշինյանը, դրանով է բացատրվում գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը:

Նմանատիպ նյութեր