1445 դիտում
22:37 18-12-2020
Վստահ եմ, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է կատարվել միայն դիտավորությամբ. Կարեն Հեքիմյան
ԵՊՀ աշխատակից Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրեմն, ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը (պաշտոնավարումը դադարեցվել է դատարանի վճռով), 1in.am-ի հետ խոսելով դատարանի վճռի մասին հայտարարել է, որ այն «անհեթեթություն է»:
Վստահ եմ, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է կատարվել միայն դիտավորությամբ: Կարծում եմ, որ եթե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում, ապա գործը քննող դատարանը` քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, պետք է դիմի դատախազին:
Ուստի, դիմում եմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր` Հայարփի Զարգարյան), Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA-ին, ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձի (պաշտոնավարումը դադարեցվել է դատարանի վճռով) հայտարարության մեջ անհարգալից վերաբերմունք արձանագրել դատարանի նկատմամբ և քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին»:
Նմանատիպ նյութեր
930 դիտում
10:01 19-05-2020
ՄԻՊ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը պատժելի է. ինչ է սպասվում պատգամավորին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան