2457 դիտում
15:13 15-04-2022
Գերմանիայի դեսպանության աշխատակիցների վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ ուղիղ համեմատական է ՀՀ-ի՝ միջազգային ասպարեզում հեղինակազրկմանը․ Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Վերջերս գրել էի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) խայտառակ գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ սրանց հետ անհնար է կապնվել ժամանակակից կապի որևէ միջոցով, անհնար է այցելության համար հերթ ամրագրել, իսկ հերթը վաճառվում է տուրիստական գործակալություններում 20-30 հազար ՀՀ դրամով:
Ի վերջո, որոշեցի օգտվել հին և բարի տարբերակից՝ անձամբ դեսպանություն այցելել:
Ազգությամբ հայ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության անվտանգության աշխատակիցն (այսուհետ՝ ախրաննիկ) նախընտրեց չներկայանալ: Վերջինիս ասելով, դեսպանության աշխատակիցներն անվանաքարտ (բեյջ) չեն կրում: Դեսպանության ախրաննիկն ասում է, որ ՀՀ քաղաքացիները պետք է գոհ ու շնորհակալ լինեն, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն կա, իսկ նրանց, ում բախտ է վիճակվել դեսպանությունում այցելության համար հերթագրվել, պետք է երջանիկ լինեն: Ախրաննիկի կարծիքով, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ առնչվող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է գերմաներեն լեզվին տիրապետել: Դրանից բացի՝ ախրաննիկը համոզված է, որ ՀՀ օրենքները որևէ կերպ չեն կարող ազդել դեսպանության աշխատանքի վրա: Վերջինս վստահ է, որ իր այսօրինակ գաղափարները կիսում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության բոլոր աշխատակիցները:
Մեծ հաշվով, ախրաննիկը ճիշտ է: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն նախկինում մի քանի անգամ այցելել եմ և պարզել, որ դեսպանության աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ ուղիղ համեմատական է ՀՀ-ի՝ միջազգային ասպարեզում հեղինակազրկմանը: Վստահեցնում եմ, որ 2010, 2015 և, նույնիսկ 2019թ այդ նույն դեսպանության՝ նույն ախրաննիկի մտածելակերպն այլ էր:
ՀԳ. Գերմանիայի ԱԳՆ-ին (Auswärtiges Amt) և ոստիկանությանը (Bundespolizei) տեղեկացնեմ, որ մեծ ջանքերի շնորհիվ, ես, այնուամենայնիվ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն այցելության համար հերթագրվել եմ: Մնում են այն հազարավոր ՀՀ քաղաքացիները, որոնք այցելության հերթ ունենալու «երջանկության» համար ստիպված պետք է վճարեն 20-30 հազար ՀՀ դրամ և գերմաներեն սովորեն»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
22:37 18-12-2020
Վստահ եմ, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է կատարվել միայն դիտավորությամբ. Կարեն Հեքիմյան
4185 դիտում
10:43 03-04-2022
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մշտապես անհասանելի է ՀՀ քաղաքացիների համար․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը