211652_close_icon
views-count3666 դիտում article-date 15:06 20-12-2020

«Այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք...»․ Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար նշանակվելուն։ Նա գրել է․ Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք, հույս չունենաք... Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը ստանձնելու առիթով: Առաջարկը ստացել եմ դեռևս տարեսկզբին, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կողմից: Համավարակի պատճառով կարողացել եմ ընդունել այն ավելի ուշ՝ հոկտեմբերի 12-ին: Ովքեր, որ ակնկալում էին ինձ համար ավելի բարձր պաշտոններ, ասեմ, որ այս պահին ավելի կարևոր դերակատարում, քան մեր երիտասարդներին ուղղորդելն է, չեմ տեսնում: Դրա լավագույն ապացույցն էր մեր մեկնարկը՝ Բեթհովենի 250-ամյակին նվիրված դեկտեմբերի 17-ի համերգը, որը փաստեց, թե ինչպես ուսանող երգիչները կարող են կարճ ժամանակում համախմբվել և անել անհնարինը: Հայտնում եմ բոլորին իմ խորին շնորհակալությունը: Վերջում ուզում եմ մեկ անգամ ևս հստակեցնել, որ ունեի և հիմա էլ ունեմ բոլոր հնարավորությունները Հայաստանից դուրս ապրելու և կյանքը “վայելելու”: Բայց վերադարձել եմ, որովհետև առավել ևս հիմա, Հայաստանից հեռու կյանքն ինձ համար անիմաստ է: Փորձելու եմ իմ օրինակով համոզել սփյուռքում բնակվող և երկընտրանքի առջև կանգնած շատ-շատերին...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու...

Опубликовано Hasmik Papian Воскресенье, 20 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր