2405 դիտում
10:49 21-12-2020
Ստեփանակերտում բլոկ-մոդուլային քաղաք է տեղադրվել ռուս խաղաղապահների համար
Ստեփանակերտում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը թվով 250 ռուս խաղաղապահների տեղակայման համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ներկայումս ավարտվում են քաղաքի ինժեներական սարքավորումների շահագործման հանձնելու աշխատանքները:
Բլոկ-մոդուլային քաղաքը բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ եւ գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք պահելու սենյակ եւ ինժեներական սարքավորումներ է ներառում:
Բլոկ-մոդուլային քաղաքը կյանքի եւ կենցաղի հարմարավետ պայմաններ կստեղծի անձնակազմի համար:
ԲՄՔ-ները լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրականություն, ինքնավար ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում), հագեցած են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ) եւ կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):
Բացի այդ, այսպիսի ԲՄՔ-ները նախատեսված են +35-ից -45 աստիճան ջերմաստիճանի համար, ինչը թույլ է տալիս օգտագործել դրանք տարբեր կլիմայական գոտիներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
10:24 01-02-2021
Արցախում արդեն 4-րդ բլոկ-մոդուլային ավանն են կառուցել ռուսական խաղապահների համար
2668 դիտում
10:22 01-03-2021
ԼՂ-ում խաղաղապահների համար ևս 4 մոդուլային ավան է կառուցվել
14445 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
Այս բաժնից
1132 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
949 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
940 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո