3547 դիտում
11:40 21-12-2020
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 19 զոհվածի մարմին․ Արցախի ԱԻՊԾ
Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի եւ լեռնաանտառային գոտու, Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց եւ Սզնեք համայնքների, ինչպես նաեւ հարավային թեւի՝ Ջաբրայիլի եւ Իշխանաձորի ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում նախօրեին հայտնաբերվել է եւս 19 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին [url=https://news.am/arm/news/620021.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ Այդ աշխատանքներին մասնակցում են անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները»,- հավելեց Թադեւոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1039 զոհված զինծառայողի մարմին:
Հիշեցնենք նաեւ, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով նախօրեին գտնվել են ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ։ Նրանք բուժզննման կարիք ունեն եւ առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ։
Նմանատիպ նյութեր
4986 դիտում
16:50 20-12-2020
Դուրս է բերվել ևս 22 զոհվածի մարմին, որոնողական աշխատանքները շարունակվում են. Արցախի ԱԻՊԾ
2740 դիտում
13:46 02-01-2021
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Այս բաժնից
1318 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1171 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1153 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո