4989 դիտում
16:50 20-12-2020
Դուրս է բերվել ևս 22 զոհվածի մարմին, որոնողական աշխատանքները շարունակվում են. Արցախի ԱԻՊԾ
Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից եւ Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Նոյեմբերի 13-ից սկսած ընդհանուր առմամբ դուսր է բերվել 1020 մարմին, որոնողական աշխատանքնները շարունակվում են: Երկրորդ անգամ որոնողական աշխատանքներ են լատարվելու Շուշիի լեռնաանտառային գոտիներում, նաեւ Հադրութի եւ Ջաբրայիլի ուղղություններով»,-ասաց նա:
Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում
Նմանատիպ նյութեր
3547 դիտում
11:40 21-12-2020
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 19 զոհվածի մարմին․ Արցախի ԱԻՊԾ
2628 դիտում
11:36 11-01-2021
Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները․ ԱԻՊԾ
Այս բաժնից
862 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
772 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը