211652_close_icon
views-count27247 դիտում article-date 16:37 21-12-2020

Նույնիսկ չհամարձակվեք երևալ Սիսիանի եկեղեցու հոգևոր սպասավոր Պարգև քահանայի տեսադաշտում և եկեղեցու մատույցներում. շատերը, այդ թվում ես՝ պատժելու եմ. Միքայել Մինասյան

Նույնիսկ չհամարձակվեք երևալ Սիսիանի եկեղեցու հոգևոր սպասավոր Պարգև քահանայի տեսադաշտում և Սիսիանի եկեղեցու մատույցներում. շատերը, այդ թվում ես՝ պատժելու եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով այսօր Սիսիանի եկեղեցում տեղի ունեցած միջադեպին: «Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր կատարում են Նիկոլի հիստերիկ հրահանգը՝ փորձելով ճնշել և ահաբեկել Սիսիանի եկեղեցու հոգևոր սպասավոր Պարգև քահանա Զեյնալյանին։ Առանց որևէ երկիմաստության և տողատակի ուղիղ զգուշացնում եմ «Մաեստրո» ֆեյքի տակ թաքնված անասուն մեծահարուստ (շուտով ամբաստանյալ) թալանչուն և Երևանից գործուղված ՔՊ-ական վիժվածքներին։ Նույնիսկ չհամարձակվեք երևալ Պարգև քահանայի տեսադաշտում և Սիսիանի եկեղեցու մատույցներում։ Մտքներովդ չանցնի, որ կարող եք նույնիսկ թթու խոսք ասել կամ ծուռ հայացքով նայել նրան, սրբապիղծներ։ Տեր հայրը կարող է նույնիսկ ձեզ ների, ի վերջո քահանա է, բայց շատերը, այդ թվում ես՝ ոչ։ Խստորեն պատժելու եմ։ Պատժելու եմ որպես հայ, որպես տղամարդ, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ ու միայն դրանից հետո կթողնեմ ձեզ դատեն օրենքի ամբողջ խստությամբ։ Ու քանի որ բոլորդ ստրկամիտ անասուն եք և միայն ուղիղ խոսքն եք հասկանում, կրկնում եմ՝ ֆիզիկական հաշվեհարդար կլինի ցանկացածի հետ, ով տեր հորը մոտենա։ Հասկացա՞ք։ Հ.Գ. Խաչակիրները, հանուն եկեղեցու, պատժի շատ տեսակների չունեին։ Վիրավորողի կա´մ ականջներն էին կտրում, կա´մ ոտքերը ջարդում»,- գրել է Միքայել Մինասյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որպեսզի ձեռքը սեղմի, սակայն հոգևոր հովիվը հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան։ Ավելի ուշ մի խումբ մարդիկ բողոքի ակցիայի էին դուրս եկել ընդդեմ Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի: Վերջինս էլ Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ նա դե՞մ է Փաշինյանի Սյունիք այցելելուն, արձագանքել է. «Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր կատարում են Նիկոլի հիստերիկ հրահանգը՝ փորձելով ճնշել և ահաբեկել Սիսիանի եկեղեցու...

Posted by Mikayel Minasyan on 2020 թ. դեկտեմբերի 21, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր