211652_close_icon
views-count1318 դիտում article-date 21:41 21-12-2020

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է «Յուվենտուսի» լավագույն խաղացող

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2019/20 մրցաշրջանում «Յուվենտուսի» լավագույն խաղացող՝ ակումբի կայքի (Vecchia Signora)վարկածով: Մրցանակը շնորհվում է 13-րդ անգամ: Պորտուգալացին այն ստանում է երկրորդ տարին անընդմեջ: Նախկինում մրցանակը ստացել էին Դուգլաս Կոստան, Գոնսալո Իգուաինը, Ջանլուիջի Բուֆոնը, Կլաուդիո Մարկիզիոն, Կարլոս Տևեսը, Արտուրո Վիդալը, Անդրեա Պիրլոն, Ջորջո Կյելինին և երեք անգամ Ալեսանդրո դել Պիերոն: Այս մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը Իտալիայի առաջնության 9 խաղում դարձել է 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր