211652_close_icon
views-count1660 դիտում article-date 21:05 19-01-2015

Կատարյալ աբսուրդ է, որ Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է «Ոսկե գնդակը. Կրոյֆ

Հոլանդիացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն անարդարացիորեն է ստացել «Ոսկե գնդակի» մրցաբակը: Դրա հիմնական պատճառը հոլանդացին համարում է ԱԱ-2014-ում Պորտուգալիայի հավաքականի անփառունակ ելույթը: «Կատարյալ աբսուրդ է, որ Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է «Ոսկե գնդակը: 2013 թվականին «Բավարիա»-ն հաղթեց բոլոր հնարավոր տիտղոսները, սակայն այդ մրցանակը կրկին տվեցին Ռոնալդուին: 2014 թվականին Կրոսը Գերմանիայի հավաքականի առանցքային խաղացողներից մեկն էր, սակայն նա նույնիսկ չէր հայտնվել հավակնորդների թվում: Ռոնալդուն աշխարհի առաջնությունում ընդհանրապես նկատելի չէր: Ես չեմ կարող լուր ընդունել ՖԻՖԱ-ի կողմից տրվող այդ մրցանակաբաշխությունը»,- Կրոյֆի խոսքերը մեջբերում է De Telegraaf-ը:

Նմանատիպ նյութեր