211652_close_icon
views-count1989 դիտում article-date 19:13 22-12-2020

Արևմտամետ ՀԿ-ները տարեկան մոտ 30 մլն դոլար են ստանում․ ինչի վրա են ծախսվում այդ գումարները. armeniasputnik.am

«ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետները ՀՀ իշխանություններին կոչ են անում ստուգել և զտել Հայաստանում գործող արևմտամետ կազմակերպությունները։ Հայաստանում արևմտամետ հասարակական կազմակերպությունների ստացած դրամաշնորհների չափը շատ ավելի մեծ է, քան նշված է բաց աղբյուրներում։ Տեղեկությունը [url=https://armeniasputnik.am/armenia/20201222/25852391/arvmtamet-hknery-tarekan-mot-30-mln-dolaren-stanum.html?fbclid=IwAR2TG4oiA_gIz2sUfqc7Y9B5D0OBQYeLiXg8xJhQT1yfiNX5_QR2djX1tC0]Sputnik Արմենիա [/url]մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։ Ակումբը համակարգել է շուրջ 40 հասարակական կազմակերպությունների բաց տվյալները, որոնց գործունեությունն ապահովվում է առավելապես ԱՄՆ-ից և Եվրամիությունից ստացվող միջոցների հաշվին: Դրանք ՀԿ-ներ են, որոնք փորձում են ակտիվորեն ազդել երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև հասարակական տրամադրություններ ձևավորել Հայաստանում։ Ֆինանսական տեղեկատվություն ստանալու համար «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանն անդրադարձել են ամերիկյան հեղինակավոր Dun&Bradstreet(www.dnb.com) խորհրդատվական ընկերության տվյալների բազային, որը հրապարակում է ամբողջ աշխարհի կազմակերպությունների մասին հիմնական տեղեկությունները, այդ թվում՝ այդ կազմակերպությունների տարեկան եկամուտների կոնկրետ թվերը: «Համաձայն Dun&Bradstreet-ի տվյալների՝ Հայաստանում գործող 40 ՀԿ-ներից 15-ի տարեկան եկամուտը կազմում է 1-2 միլիոն դոլար։ Իսկ մնացած կազմակերպությունների տարեկան եկամուտը տատանվում է 200 հազարից մինչև մեկ միլիոն դոլարի միջակայքում։ Բոլոր 40 կառույցների տարեկան ընդհանուր բյուջեն ավելի քան 33 մլն դոլար է»,-նշեց Ղուկասյանը։ Նա հավելեց, որ դրամաշնորհների վերաբերյալ տվյալներ են հրապարակում միայն Սորոսի հիմնադրամի գրասենյակը, ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամը (Ned) և բրիտանական Sigrid Rausing Trust հիմնադրամը: Ընդ որում, ֆինանսավորման առյուծի բաժինն այդ կազմակերպությունները ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID), միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամից, Հայաստանում արևմտյան երկրների դեսպանատներից: Ակումբի տրամադրած աղյուսակում հստակ արտացոլված է գումարների տարբերությունը։ Այսպիսով հարց է ծագում․ ումի՞ց են ստացվում այդ գումարները և ինչի՞ վրա են դրանք ծախսվում։ «Չի բացառվում, որ մեծ գումարներ են հատկացվում Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից որոշակի նախագծեր իրականացնելու համար, կամ էլ նույն ALTAY ծրագրի համար(Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի նկատմամբ մշակված ծրագիր – խմբ.),-ասաց Ղուկասյանը։ Այդ բոլոր կազմակերպությունները հայտարարում են, որ զբաղվում են ժողովրդավարության առաջխաղացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով, մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմամբ և այլն: Մինչդեռ իրականում ԱՄՆ-ն և Եվրամիության երկրները ՀԿ-ների միջոցով Հայաստանում ձևավորում են իրենց հավատարիմ սոցիալական խմբերը՝ սեփական արտաքին քաղաքական շահերն առաջ մղելու համար: Բացի այդ, Արևմուտքը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև սեփական լրատվամիջոցների միջոցով փորձում է ընդլայնել վերահսկողությունը պետական մարմինների նկատմամբ։ Ծովինար Կոստանյանը նշեց, որ արևմտամետ ՀԿ-ների գործունեությունն ուղղված է հայ հասարակությանը պառակտելու գործին։ «Նրանք ակտիվորեն արևմտամետ զարգացման վեկտոր են քարոզում և ամեն կերպ վարկաբեկում Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կրկին առաջարկվում է հույս դնել արևմտյան աշխարհի վրա և երես թեքել դարավոր դաշնակցից ու անվտանգության երաշխավորից։ Սակայն այս տարվա աշնանը մենք արդեն տեսանք, թե ինչի կարող է հանգեցնել նման հռետորաբանությունը»,-ասաց նա։ Կոստանյանը հավելեց նաև, որ մարդիկ գործնականում տեսան «արևմտյան աշխարհ» հասկացության աբստրակտությունն ու անարդյունավետությունը Հայաստանի կենսական խնդիրների լուծման հարցում: Նրա խոսքով՝ այս ամենը Հայաստանի ազգային շահերից չի բխում։ Իսկ այդ ՀԿ-ների գործունեությունն ավելի շատ բիզնես է։ «ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետները ՀՀ իշխանություններին կոչ են անում ստուգել և զտել Հայաստանում գործող արևմտամետ կազմակերպությունները։ Ուշագրավ է, որ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս տարվա նոյեմբերի 24-ի «Արևմտամետ ՀԿ-ների գործունեությունը Հայաստանում. առանձնահատկություն, սպառնալիքներ և հետևանքներ» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ Արմեն Ղուկասյանի ելույթից հետո որոշ հասարակական ակտիվիստներ սկսեցին նրան անանուն հաղորդագրություններ ուղարկել՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Հայաստանում արևմտյան ՀԿ-ները գործում են արդեն շուրջ 25 տարի։ Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 1997 թ․-ին: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ(շուրջ 60) կազմակերպություններ 2003 թվականին միավորվել են «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շուրջ: Այն կազմակերպությունների լայն շրջանակ է, որոնք աշխատում են իրավունքի, առողջապահության, ԶԼՄ-ների, քաղաքական հետազոտությունների և վերլուծության, երիտասարդության խնդիրների, կրթության և այլ ոլորտներում։ Սակայն սկանդալային ֆինանսիստի հիմնադրամները բազմիցս մեղադրվել են որոշ երկրների ներքին գործերին միջամտելու համար։

Նմանատիպ նյութեր