2754 դիտում
19:26 23-12-2020
Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից և փոխհատուցում կտրամադրի
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում: Տեղեկությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Թագուհի Ասլանյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը։
«Շնորհակալ եմ դատավոր Զարուհի Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար»,–գրել է փաստաբանը:
Նա պարզաբանել է, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ իրենց կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը:
Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանն արձագանքել է Թագուհի Ասլանյանի հայտնած տեղեկությանը` Ֆեյսբուքի իր էջում գրելով.
«Ինձ անհայտ այս էջի կողմից չճշտված լուր է հրապարակվել, թե իբրև դատավոր Զարուհի Կարենի Նախշքարյանի կողմից մասնակիորեն բավարարվել է իմ դեմ Գառնիկ Իսագուլյանի Լայֆնյուզ կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի հայցը։ Հիշեցնեմ, որ անցած տարի սեպտեմբերի 29-ին այս կայքի լրագրողը 5-րդ ալիքի լրագրողի հետ միասին միջոցառման ավարտից հետո ներխուժել էին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ և հրաժարվում էին դուրս գալ տարածքից։
Գործով նշանակված դատաքննությունն ավարտվել էր, իսկ դեկտեմբերի 4-ին նշանակված էր դատարանի որոշման հրապարակումը, ինչը տեղի չի ունեցել, մեզ հասած տեղեկություններով, դատավորի վատառողջության պատճառով։ Այս պահին դատալեքսում բացակայում է որևէ որոշում։ Սակայն եթե դա իրականություն լինի, ապա աղմուկը համաշխարհային է լինելու ու ցանկանում եմ, որ տիկին դատավորն իմանա դա, պատրաստ լինի հանրությանը ներկայացնել հիմնավորումներ շատուշատ հարցերի վերաբերյալ։ Առայժմ այսքանը։ Ինչպես հասկանում ենք՝ դատական համակարգը լրիվ դուրս եկել օրենքի վերահսկողությունից։ Ասելիք շատ կա ու կասվի։ Որևէ մեկին թող չթվա, թե սրա տակից դուրս են գալու»։
Հիշեցնենք, որ 2019թ–ի հոկտեմբերի 29-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ազդարարել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում անցկացնելու մասին։ Նա նաև զգուշացրել էր, որ մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սակայն, նշված լրատվամիջոցներից որոշները ներկայացել էին և քննարկումից հետո վիճաբանություն էր սկսվել Սաֆարյանի և լրագրողների միջև:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2596 դիտում
09:13 04-05-2022
Լենա Նազարյանը ներողություն կխնդրի Թագուհի Թովմասյանից. դատարանի որոշում. «Ժողովուրդ»
1588 դիտում
12:15 20-05-2014
Ստյոպա Սաֆարյանը՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին
1936 դիտում
17:40 07-10-2016
Թևան Պողոսյանն ու Ստյոպա Սաֆարյանը փոփոխություններ դեռ չեն տեսնում
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»