211652_close_icon
views-count1582 դիտում article-date 12:15 20-05-2014

Ստյոպա Սաֆարյանը՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին

«Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վերջին շրջանում ավելի պասիվ է փորձագիտական հարցում, բայց որպես վերլուծաբան հանդես գալու մեծ ցանկություն ունի, որպեսզի այդ կերպ իր պոտենցիալը իրացնի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ինքը միշտ ցանկացել է սեփական քաղաքական-վերլուծական կենտրոնն ունենալու մասին: «Դա իմ վաղեմի ցանկություններից, երազանքներից մեկն է, որի մասին շատերը գիտեն, բայց ես կուսակցությունից դուրս գալու որոշում չունեմ»,- ասաց Ս. Սաֆարյանը, ինչպես նաեւ ավելացրեց, որ հունիսին կուսակցությունը համագումարի է պատրաստվում: Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանից հեռանալուն եւ նոր նախագահի ընտրությանը, ասաց, որ վարչությունում միշտ էլ փոփոխություններ լինում են, բայց թե ինչ կլինի հունիսյան համագումարում, չի կարող ասել:

Նմանատիպ նյութեր