26180 դիտում
20:20 23-12-2020
Բնակիչներն ահազանգում են՝ Երևանի քաղաքապետն ու Աջափնյակի թաղապետը ասես «ջայլամի քաղաքականություն» վարեն. չեն փորձում վերացնել «թուրքական բայրաքթարի» ներկայությունը Երևանում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է՝ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգություններն են հայտնում, որ Երևանի քաղաքապետարանը արհամարհելով բնակիչների անվտանգության կանոնների պահպանումը, ոչ մի հետևություններ չեն անում Շիրազի փողոցի 2/6 հասցեում ապօրինի կառուցվող, իրենից վնաս ներկայացնող օբյեկտի ապամոնտաժման ուղղությամբ:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին նկարահանվել, ասում էին. «Մինչ ողջ հայությունը ելել է ոտքի ու փորձում է Հայաստան ներխուժած ադբեջանցիների դեմն առնել, Երևանի քաղաքապետի ու Աջափնյակի թաղապետի քթի տակ մարդիկ գաղտագողի ողջ թաղամասի համար ստեղծում են «թուրքական բայրաքթար»: Հետաքրքիր է՝ պատասխանատուները մարմնի ո՞ր մասով են մտածում, որ չեն բարեհաճում սրա դեմն առնել, թե՞ պիտի անպայման արտակարգ դեպք լինի, որ նոր իրենց տաքուկ կաբինետներից դուրս գան և հետևություններ անեն:
Ո՞վ է տեսել բենզալցակայանի տարածքում՝ մայթեզրին, տեղակայեն հեղուկ գազի բաքեր ու այդ ամենը օրենքի նորմերն ու անվտանգության կանոնները կոպիտ խախտելով:
Ո՞ւր են նայում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի չինովնիկները: Մի՞ թե չգիտեն, որ, ըստ կանոնների, հեղուկ գազի բալոնները պետք է ճանապարհից տեղադրվեն 10 մետր հեռավորության վրա, իսկ էստեղ 10 սմ էլ չի պահպանվել:
Անվտանգության կանոնների պահպանման համաձայն էլ՝ գազաբալոնների համար պետք է նախատեսված լինի 1000 մետր հողատարածք՝ իր հատուկ հորերով: Այս դեպքում դա էլ է բացակայում:
Ստացվում է, որ Երևանի Մեծն քաղաքապետը ավելի շատ զբաղված է ինչ-որ հարցերով, քան այս հարցով, որը պետք է հրատապ լուծեր:
Հույս ունենք, որ քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը հրապարակումից հետո հետևութրուններ կանեն և այս «ատոմային կայանը» կապամոնտաժեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+