211652_close_icon
views-count48080 դիտում article-date 17:30 13-09-2021

Կատաղի արագությամբ Երևանում կանաչապատ այգին վերածում են 18 հարկանի շենքերի հիմքի, իսկ իրավապահներն ու բնապահպաններն ասես ջայլամի քաղաքականություն վարեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Նոր Հայաստանում» անհասկանալի և կուրիոզային դրվագները անսպառ են։

 Ինչպես ավելի վաղ  տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի ամենախիտ բնակավայրում՝ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող Րաֆֆու 28 հասցեի նախկին կանաչապատ տարածքում, դրա փոխարեն  18 հարկանի շենքերի համալիրի անթույլատրելի կառուցապատման թույլտվություն է տրվել։  Տվողը՝ Երևանի քաղաքապետարանն է՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։

 Րաֆֆու 28-ին հարակից Սվաճյան փողոցի շենքերի  բնակիչները ֆեյսբուք սոցցանցից են տեղեկացել, որ իրենց կողքին ասպիսի շինհրապարակ է հասունանում և լծվել են անհասկանալի և ապօրինի տրված թույլտվության դեմ երկարուձիգ պայքարին։

Թղթերի ու փաստաթղթերի դավթարներ են հավաքել, դիմել դատախազություն, դատարան, սակայն  կանաչապատ տարածքի քանդումը չի կասեցվել։

Իրավապահներն ու բնապահպաններն էլ ասես ջայլամի քաղաքականություն վարեն։ Քանդման աշխատանքները ընթանում են  կատաղի և անխոչընդոտ։

Լուսնակարահանման ընթացքում ֆոտոխցիկի առաջ փակեցին դարպասներն, ասելով․ «Ին՞չ  ես նկարում էս յաները, ապե»։
 
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր