2173 դիտում
21:04 23-12-2020
Կոտայքի և Շիրակի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանում, Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի։
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի և Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Կոտայքի և Շիրակի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանում, Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ և Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում մառախուղ է։
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
[color=#EF2929]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]